ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ար­ցա­խի կո­րուս­տը հայ ժո­ղովր­դի հա­մար հս­կա կո­րուստ մըն է»

«Ար­ցա­խի կո­րուս­տը հայ ժո­ղովր­դի հա­մար հս­կա կո­րուստ մըն է»
01.12.2020 | 01:44

(Նախորդ մասը)

ԱԲ­ՐԻԿ ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ (Մուշ­կա­պատի ջո­կա­տի հրա­մա­նա­տար, 1992-ից՝ Մար­տու­նու շր­ջա­նի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի շտա­բի պետ)
-Ա­վո­յի հետ ծա­նո­թա­ցա 1991-ի փետր­վա­րի 4-ին։ Շատ ձյուն էր ե­կել, գյու­ղում է­լեկտ­րա­կան հո­սանք չկար։ Որ­պես ջո­կա­տի հրա­մա­նա­տար՝ նս­տած էի գյու­ղի գրա­սե­նյա­կում։ Հս­կում էինք Ղա­րա­դաղ­լուի դիր­քե­րը։ Ջո­կա­տում 66 մարդ էր ընդգրկված։ Մթ­նով 4 հո­գի ե­կան։ Ինձ էին հարց­նում։ Մե­կին ճա­նա­չում էի, Կա­րեն ՈՒ­լու­բա­բյանն էր՝ Բագ­րատ ՈՒ­լու­բա­բյա­նի հո­րեղ­բոր թո­ռը։ Մյուս­նե­րը ներ­կա­յա­ցան՝ լրագ­րող Է­դիկ Բաղ­դա­սա­րյան, Ար­տյու­շա և Ա­վո։ Մե­քե­նան ճա­նա­պար­հին թո­ղել էին ձնե­րի մեջ ու ա­ռատ տե­ղա­ցող ձյան տակ 2 կմ ոտ­քով ե­կել, հա­սել գյուղ։ Զրու­ցում էինք, բայց Ա­վո­յի ա­սած­նե­րից բառ չհաս­կա­ցա։ Հրա­վի­րե­ցի տուն։ Հնդ­կա­հավ մոր­թե­ցի։ Կինս՝ Կա­մի­լան, լավ սե­ղան գցեց, օ­ղի, գի­նի բե­րեց։ Ա­վոն ա­սացգ «Չպետք է խմենք, վնաս է»։
Կա­րեն ՈՒ­լու­բա­բյանն ա­սաց. «Լավ, թող մի բա­ժակ խմեն»։ Թույ­լատ­րեց, քա­նի որ պի­տի մնա­յին։ Ա­ռա­վո­տյան կր­կին ար­գե­լեց խմել։ Է­դի­կին, Կա­րե­նին, Ա­լյո­շա­յին հանձ­նա­րա­րեց գնալ, Մար­տու­նի տա­նող ճա­նա­պար­հի ո­լո­րա­նում ձնե­րի մեջ թաղ­ված մե­քե­նան հա­նել։ Ա­սաց. «Ես Ա­բո­յի հետ պի­տի գնամ Հա­ղոր­տի»։ Հա­ղոր­տին սար տեղ է։ Քա­րե­րի հետևով գնա­ցինք և ճա­նա­պար­հի դի­մա­ցից հետևե­ցինք Ղա­րա­դաղ­լուի ան­ցու­դար­ձին։ Իր մի հանձ­նա­րա­րու­թյու­նը կա­տա­րե­ցի։ Ե­կավ, ինձ գր­կեց։ Երևի այդ օրն իր աչ­քին լավ երևա­ցի։ Ներ­քուստ վս­տահ էի, որ Ա­վոն պի­տի հա­վա­նի մեր դիր­քե­րը, բայց նա նա­յեց ու գլուխն օ­րո­րեց. «Չէ՛, Ա­բո, չեմ հա­վա­նում։ Ձեր դիր­քե­րը պի­տի մոտ լի­նեն Ղա­րա­դաղ­լուին, որ նրանց ա­մեն շար­ժու­մը նկա­տեք»։ Պատ­ճա­ռա­բա­նե­ցի. «Զենք չկա, Ա­վո։ Թուր­քերն ավ­տո­մատ­նե­րով են զին­ված, իսկ մե­րոնք որ­սոր­դա­կան հրա­ցան­նե­րով են։ Ըն­դա­մե­նը ե­րեք ինք­նա­ձիգ ու­նենք, ո՞նց ա­վե­լի մոտ դիր­քա­վոր­վենք»։ Խոս­տա­ցավ օգ­նել զեն­քով։ Տասն օր անց հե­ռա­կա­պով լսում եմ. ««00»-ն ա­սում է՝ թող Ա­բոն վա­ղը ներ­կա­յա­նա»։ Գնա­ցի։ Ա­վոն ինձ ութ ինք­նա­ձիգ տվեց։ Մեր ու­նե­ցած եր­կու­սի հետ ու­նե­ցանք տասն ինք­նա­ձիգ։ Այդ­պես սկս­վեց իմ ու Ա­վո­յի հա­մա­տեղ գոր­ծու­նեու­թյու­նը։ Ին­քը Մար­տու­նու պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի հրա­մա­նա­տարն էր, ես՝ Մուշ­կա­պա­տի ջո­կա­տի։


Երբ Ղա­րա­դաղ­լուն ա­զա­տագր­ված էր, Ա­վոն ինձ կան­չեց Մար­տու­նի և երկ­րորդ օրն ա­սաց. «Ա­բո՛, Մուշ­կա­պա­տի տղա­ներն այլևս գյու­ղում ա­նե­լիք չու­նեն։ Պի­տի ծա­ռա­յու­թյան գաք Մար­տու­նի, պա­հեք է­լեկտ­րա­կան ցան­ցի դիր­քե­րը»։ Ջո­կա­տով, 66 մարդ էր ընդգրկված, գնա­ցինք, պա­հե­ցինք էլ­ցան­ցի դիր­քե­րը՝ մինչև 1992 թ. հոկ­տեմ­բե­րը՝ Ա­մի­րան­լար, Կու­րո­պատ­կի­նո, Մու­ղան­լու գյու­ղե­րի ա­զա­տագ­րու­մը։
1992 թ. հու­լիսն էր։ Մար­տու­նու գունդն ար­դեն ձևա­վոր­վել էր։ Ա­վոն ա­սաց. «Այ­սօր գյուղ չես գնա։ Այ­սօր­վա­նից իմ շտա­բի պետն ես»։ Ա­սա­ցի. «Բա ո՞նց կլի­նի, գյու­ղում չգի­տեն, զենք-զի­նամ­թերքն ինձ է ամ­րագր­ված»։ Ընդ­մի­ջեց. «Այ­սօր քեզ ա­զատ եմ թող­նում։ Գնա, զեն­քը հանձ­նիր»։ Ե­կա Մուշ­կա­պատ, իմ տե­ղը մարդ նշա­նա­կե­ցի ու հա­ջորդ օ­րը գնա­ցի Մար­տու­նի։ Ի­րար հետ ա­զա­տագ­րա­կան մար­տե­րի դժ­վա­րին ճա­նա­պարհ ան­ցանք։


1993 թ. մար­տի 5-ից ապ­րի­լի 4-ը Քար­վա­ճա­ռում էինք։ Տվե­ցինք 8 զոհ, 11 վի­րա­վոր՝ թեթև, մինչ­դեռ մերն ա­մե­նադժ­վար՝ կենտ­րո­նա­կան ուղ­ղու­թյունն էր՝ ճա­նա­պար­հի վրա, որ­տեղ թուր­քը մեծ ու­ժեր էր կու­տա­կել։ Բազ­մա­թիվ հրա­նոթ­ներ, ԲՄՊ-ներ վերց­րինք։ Ափ­սոս միայն, որ ա­կա­նի վրա մեր մի տան­կը պայ­թեց։ Մոն­թեն չթո­ղեց, որ իր զին­վոր­նե­րից մե­կը մի բան վերց­նի։ Կա­րող էր ա­սել՝ հաղ­թա­նակն իմն է, այս­քան հրա­նոթ, այս­քան այս, այս­քան այն պի­տի վերց­նենք։ Բայց ինքն ա­սաց. «Մար­տա­կեր­տը խեղճ է, թող ա­մեն ինչ մնա Մար­տա­կեր­տին, ի­րենք դրանց կա­րի­քը շատ ու­նեն»։ Մենք միայն մի տանկ պի­տի տա­նեինք։
Ա­մե­նա­խո­շո­րը Մոն­թեի գունդն էր։ ՈՒթ գու­մար­տակ ու­ներ, մո­տա­վո­րա­պես՝ 4290 զին­վոր։ 1993 թ. հու­նի­սի 12-ի ա­ռա­վո­տյան ժա­մը 5-ին հրա­ման ե­ղավ, որ Աս­կե­րա­նի ու Կենտ­րո­նա­կան պաշտ­պա­նա­կան շր­ջա­նից Աղ­դա­մի ուղ­ղու­թյամբ հար­ձակ­վենք։ Աս­կե­րա­նի հրա­մա­նա­տա­րը Վի­տա­լի Բա­լա­սա­նյանն էր։ Մենք պետք է 2 ժամ շուտ հար­ձակ­վեինք, որ հա­կա­ռա­կոր­դի ու­շադ­րու­թյու­նը մեր կող­մը գրա­վեինք։ Մոն­թեն Մար­տու­նու շտա­բից գնաց Ա­շան գյու­ղի դի­մա­ցի սա­րը՝ «08» դի­տա­կե­տը։ Տա­րիու­կես­վա ըն­թաց­քում ա­ռա­ջին դեպքն էր, որ նա ան­մի­ջա­կա­նո­րեն մար­տա­դաշ­տում կռ­վին չէր մաս­նակ­ցում, այլ հրա­մա­նա­տա­րա­կան դի­տա­կե­տից ուղ­ղոր­դում էր մար­տա­կան գոր­ծո­ղու­թյու­նը։ Այդ օ­րը շատ հա­ջող ա­րե­ցինք ինչ պետք էր։ Մոն­թեն ու­րա­խու­թյու­նից ա­նընդ­հատ կա­պի մեջ էր։ Իր տե­ղա­կալ Սա­րո Ե­րե­մյա­նի, հե­տա­խու­զու­թյան պետ Սա­րի­բեկ Մար­տի­րո­սյա­նի, Ճար­տա­րի 23-րդ գու­մար­տա­կի հրա­մա­նա­տար Հո­վիկ Ջի­վա­նյա­նի, պարս­կա­հայ Գևորգ Քա­մա­լյա­նի, վա­րորդ Կո­մի­տաս Ա­վա­նե­սյա­նի հետ ի­ջան դի­տա­կե­տից, ե­կան ել­ման կետ՝ «Ռա­ֆո-1» դիրք, շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­ցին բո­լոր զին­վոր­նե­րին, գր­կա­խառն­վե­ցին Մավր Օ­հա­նյա­նի, Գրի­շա Ա­զի­զյա­նի, Հայկ Սարգ­սյա­նի ու ինձ հետ։ Մոն­թեն ա­սաց. «Բարձ­րա­նամ, տես­նեմ՝ Նել­սո­նը չի՞ ա­վար­տել»։ «Ռա­ֆո-1» դիր­քից մինչև Մար­զի­լու 2 կմ էր։ Գնա­ցին։ Չան­ցած 15-20 րո­պե, Նել­սո­նի տղա­նե­րը կապ­վե­ցին, թե՝ շու՛տ հա­սեք, «00»-ն շր­ջա­փակ­ման մեջ է։ Նել­սոնն ա­սաց. «Օգ­նու­թյան ե­կեք։ Հնա­րա­վոր է՝ թուր­քե­րը հար­ձակ­ման անց­նեն»։ Կար­գադ­րե­ցի չորս տանկ ու­ղար­կել, եր­կու­սը՝ Մոն­թեի ուղ­ղու­թյամբ, եր­կու­սը՝ Նել­սո­նի։ Ես ու Սարգ­սյան Հայ­կը նս­տե­ցինք տան­կե­րը։ Մյուս­նե­րը շարժ­վե­ցին մեր հետևից։ Շտա­պում էինք հաս­նել դեպ­քի վայր։ Ա­վա՜ղ, ար­դեն ուշ էր։ Մի հո­գի ճա­նա­պար­հի վերևի մա­սով փա­խավ ներքև։ Քա­մա­լյան Գևորգն էր։ Լսե­լով իմ ձայ­նը՝ պա­տի հետևից դուրս ե­լավ, ե­կավ՝ ձեռ­քին Ա­վո­յի ա­րյու­նա­շա­ղախ հե­ռա­կա­պը։ Լա­ցա­կու­մած ա­սաց.
-Ա­բո, Ա­վոն այլևս չկա...
Մի տա­սը մետր ա­ռա­ջա­ցա և վերևից տե­սա առ­վի ու թփուտ­նե­րի կող­քին ըն­կած ա­րյու­նա­շա­ղախ Սա­րո Ե­րե­մյա­նին ու Հո­վիկ Ջի­վա­նյա­նին։ Շտապ օգ­նու­թյան մե­քե­նան այդ­տեղ չէր կա­րող հաս­նել, թփուտ­ներ էին։ Հայ­կին ա­սա­ցի, որ ԲՄՊ-ով տղա­նե­րին հասց­նի ել­ման կետ (որ­տեղ հան­դի­պել էինք Մոն­թեին)՝ շտապ օգ­նու­թյան մե­քե­նա­յի մոտ։ Գևոր­գը, որ Ա­վո­յին թո­ղել-փա­խել էր, 100-150 մետր հե­ռա­ցել էր դեպ­քի վայ­րից։ Ծա­ռե­րի ա­րան­քից դժ­վար էր ո­րո­շել՝ այն­տեղ ե­ղող­նե­րը մե­րո՞նք են, թե՞ թուր­քե­րը։ Ա­ռա­ջա­ցա դե­պի այդ կող­մը։ Ճամ­փեզ­րին՝ չո­րա­ցած առ­վի մոտ ըն­կած էր ոտ­քից վի­րա­վոր Կո­մի­տա­սը։ Շալ­վա­րը ծն­կի մա­սում պատ­ռե­ցի։ Գն­դա­կը դի­պել էր ծն­կին, խն­ձո­րա­կը շարժ­վում էր։ Ծն­կոսկ­րից մի փոքր ոս­կոր պոկ­վել էր, ու այն­տե­ղից ա­րյուն էր պզ­զում։ Վի­րա­կա­պով փա­թա­թե­լիս մեկ-մեկ կրա­կում էի, որ թուր­քերն ի­մա­նան մարդ կա։ Երբ ի­րար դեմ են դուրս ե­լել, ըստ Կո­մի­տա­սի՝ ինքն ա­սել է՝ թուր­քեր են։ Ա­վոն ա­սել է. «Ի՜նչ թուր­քեր, մե­րոնք են։ Նել­սո­նը գյու­ղի վերևում է, գյու­ղը վերց­ված է՝ ծխի մեջ»։ Մինչ մե­կը մյու­սին հա­մո­զում է՝ թուրք են, թե հայ, թուր­քե­րը հաս­կա­նում են, որ ե­կող­նե­րը հա­յեր են։ Նրանց ԲՄՊ-ի ա­ռա­ջին հար­վա­ծը դի­պել է ու­ղիղ մեր «ՈՒազ»-ին, ո­րը մեջ­տե­ղից կիս­վել է, բե­կոր­նե­րը կպել են տղա­նե­րին, ո­րոնք ար­դեն մե­քե­նա­յի մեջ չէին։ Երկ­րորդ ար­կը դի­պել է 3-4 մետր բարձ­րու­թյամբ է­լեկտ­րա­սյա­նը, և ար­կի բե­կո­րը հե­տա­դար­ձով մխրճ­վել է Մոն­թեի քուն­քը։


Սա­րի­բե­կին շատ ուշ գտանք։ Ծանր վի­րա­վոր էր. ամ­բողջ մարմ­նում գն­դակ­ներ էին։ Ա­վո­յին ու Սա­րո­յին նույն տան­կով բե­րե­ցինք։ Ձեռքս հպե­ցի Սա­րի­բե­կի այ­տին, ա­սա­ցի. «Ախ­պեր ջան, հոս­պի­տա­լում կվի­րա­հա­տեն, կփրկ­վես»։ Ա­սաց. «Չէ՛, իմ բա­ժին կյան­քը վեր­ջա­ցել է...»։
...Ար­ցա­խյան մեր կռ­վում Աստ­ված մեզ զո­րա­վիգ եր­կու ազն­վա­կան զին­վո­րա­կան տվեց՝ Ի­վա­նյա­նին ու Մոն­թեին։ Մար­տու­նե­ցի­նե­րը բախտ ու­նե­ցան ու­նե­նա­լու հրա­մա­նա­տար Մոն­թե։ Չկար մարդ, սկ­սած ին­ձա­նից, որ իր տե­ղա­կալն էի, նե­րա­ռյալ մինչև վեր­ջին զին­վո­րը, որ չկա­տա­րեր նրա հրա­ման­նե­րը։ Ա­սել էր՝ վերջ, պի­տի կա­տար­վեր։ Կար­ծես Աստ­ված Հա­րո­յա­նին էլ ու­ղար­կեց, որ խոր­հր­դա­յին բա­նա­կի իր կա­րո­ղու­թյուն­նե­րով, փոր­ձով լրաց­ներ Ա­վո­յին։


Երբ Մոն­թեն ե­կավ Մար­տու­նի, շատ ծանր վի­ճակ էր. Աս­կե­րա­նը հանձ­նել էր 14 գյուղ, Հադ­րու­թը՝ 15, Մար­տա­կեր­տից մնա­ցել էր 6 գյուղ՝ Քո­լա­տա­կը, Թբղ­լուն, Շահ­ման­սու­րը, Ա­ռա­ջա­ձո­րը, Գառ­նա­քա­րը, Վան­քը։ Մենք չենք փնո­վում ո՛չ աս­կե­րան­ցի­նե­րին, ո՛չ հադ­րութ­ցի­նե­րին, ո՛չ մար­տա­կերտ­ցի­նե­րին։ Ե­թե Մոն­թեն չլի­ներ մեր հրա­մա­նա­տա­րը, գու­ցե մենք էլ այդ օրն ընկ­նեինք։ Թե­կուզ մեր հրա­մա­նա­տար­նե­րի ինք­նա­սի­րու­թյա­նը դիպ­չի, պի­տի ա­սեմ, որ երբ Մոն­թեն ան­մի­ջա­կա­նո­րեն մաս­նակ­ցում էր, ներ­կա էր կռ­վի դաշ­տում, իր պահ­ված­քով, իր գոր­ծով ո­գեշն­չում էր մեր զին­վոր­նե­րին։ Բա­ցի Բե­կո­րից՝ չեմ տե­սել, որ հրա­մա­նա­տարն ան­մի­ջա­կա­նո­րեն մաս­նակ­ցի կռ­վին։ Զի­նվոր­նե­րը երբ տես­նում էին, որ Ա­վոն ի­րենց հետ է, ան­վախ կռ­վի էին գնում։
Ա­վոն ա­ռանց հե­տա­խու­զու­թյան կռ­վի դաշտ չի գնա­ցել։ Մինչև եր­կու օր ա­ռաջ չի ուս­ւմ­նա­սի­րել տվյալ տա­րած­քը, որ պետք է ա­զա­տագ­րեինք, չի կանգ­նել քար­տե­զի մոտ՝ պլա­նա­վո­րել մար­տը, չի գնա­ցել մար­տա­դաշտ։ Գոր­ծում էր ռազ­մար­վես­տի բո­լոր կա­նոն­նե­րով։Հրա­մա­նա­տար­ներ կա­յին, որ ա­սում էին՝ ե­թե բլու­րը չվերց­նեք, բո­լո­րիդ կգն­դա­կա­հա­րեմ։ Ա­վոն ամ­բողջ գի­շեր նս­տում էր, բա­ժա­նում կա­տա­րում՝ այս­քա­նը՝ այս ուղ­ղու­թյամբ, այս­քա­նը՝ այս, ես այս թևում կլի­նեմ, այ­սինչ ժա­մին էլ հար­ձակ­վե­լու ենք։ Լա­վա­տե­սու­թյամբ էինք հա­մակ­վել։ Ա­սում էինք. «Մոն­թեն այս­տե­ղից գնա, ի՞նչ ենք ա­նե­լու»։


Մոն­թեի մա­սին շատ կա­րե­լի է պատ­մել։ Այ­սօր, երբ գե­րիշ­խում է շա­հի, նյու­թա­կա­նի պաշ­տա­մուն­քը, նրա ներ­կա­յու­թյան կա­րիքն ա­վե­լի է զգաց­վում։ Չու­ներ անձ­նա­կան շահ, ամ­բող­ջո­վին նվիր­ված էր իր ազ­գին, կա­րե­կից էր, գթա­սիրտ։ Աշ­խա­տա­վար­ձի օրն ա­սում էր.
-Փո­ղի մար­դուն կան­չիր ինձ մոտ։
«Փո­ղի մարդ»-ը գան­ձա­պահ Աբ­րիկ Գաս­պա­րյանն էր։ Երբ գա­լիս էր, Ա­վոն ա­սում էր.
-Աշ­խա­տա­վարձս տուր մի վի­րա­վո­րի կամ զոհ­վա­ծի ըն­տա­նի­քի։
Իմ կյան­քի ա­մե­նաի­մաս­տա­լի ժա­մա­նա­կը Մոն­թեի հետ ե­ղածս մե­կու­կես տա­րին է։
(շա­րու­նա­կե­լի)


Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ

Դիտվել է՝ 22284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ